Հետևեք մեզ։

Տավուշի մարզում 36-ամյա տղամարդը փորձել է սեռական հարաբերություն ունենալ 82-ամյա կնոջ հետ․ shamshyan.com

16:42, 29 օգոստոս 2023
Տավուշի մարզում 36-ամյա տղամարդը փորձել է սեռական հարաբերություն ունենալ 82-ամյա կնոջ հետ․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 82-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ հարձակվել են իր վրա։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե ժամանած ոստիկաններին և քննիչներին տուժած 82-ամյա կինը հայտնել է, որ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում անհայտ անձը, ջարդելով իր տան լուսամուտի ապակին, ներս է մտել տուն, երբ ինքը անկողնում պառկած է եղել, այդ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, ապա իր կամքից անկախ հանգամանքներում՝ նպատակին չհասնելով, դիմել է փախուստի։

 

Ավելի ուշ ենթադրայլ հանցանքը կատարած քաղաքացին հայտնաբերվել է Իջևան քաղաքում և բռնաբարության փորձ կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալը  Տավուշի մարզի 36-ամյա բնակիչ է, նա խոստովանել է արարքը։