Հետևեք մեզ։

Ալյուրով բեռնված ադրբեջանական բեռնատարները հասել են Ակնա, որտեղից ճանապարհը տանում է Ստեփանակերտ

17:13, 29 օգոստոս 2023
Ալյուրով բեռնված ադրբեջանական բեռնատարները հասել են Ակնա, որտեղից ճանապարհը տանում է Ստեփանակերտ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը այսօր երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բեռնատարները հասել են Ակնայի այն ճանապարհին, որը ձգվում է Ստեփանակերտ։

Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։

Նշենք նաև, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին այս պահին իր բողոքի ակցիան է իրականացնում պատերազմում զոհվածներից մեկի քույր Հերմինե Խաչատրյանը։ Նա նշել է՝ ավելի լավ է սովից մահանա, քան թուրքի ալյուր ուտի։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։