Հետևեք մեզ։

Շուշանը Գերմանիայում դպրոց է ընդունվել, որտեղ ոչխար են պահում, մենք ասենք, ֆեյսբուքահայությունը կասի՝ դպրոցը գոմ սարքեցին. Փաշինյան (տեսանյութ)

17:25, 29 օգոստոս 2023
Շուշանը Գերմանիայում դպրոց է ընդունվել, որտեղ ոչխար են պահում, մենք ասենք, ֆեյսբուքահայությունը կասի՝ դպրոցը գոմ սարքեցին. Փաշինյան (տեսանյութ)

Այսօր Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Հագվի գյուղում  այցելել է կառուցվող դպրոց, որի աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին։

 Նա հանդիպմանն ասել է, որ միայն դպրոցը կառուցելով չէ, կրթվելու կարիք կա, ու այն պետք է ծառայի իր նպատակին։ Բացի այդ, Փաշինյանը եվրոպական երկրից օրինակ է բերել․

«Ենթադրենք Շուշանը միջազգային դպրոց է ընդունվել, գերմանական քաղաք է, և դպրոցում ոչխար են պահում: Մեր մոտ, որ մեկը չսխալվի ասի՝ դպրոցում ոչխար պահեք, այդ օրը ֆեյսբուքահայությունը իր բոլոր գործերը կթողնի ու կսկսի քահ-քահ հռհռալ, թե՝ էս ինչ են ասում, դպրոցը գոմ սարքեցիք, էդ էլ սարքեցիք գոմ, էդ էր մնացել, էդ էլ արեցիք։

Բայց պետք է փոխել այդ մտածողությունը, որովհետև եթե մեր գյուղացին, մենք բոլորս կով ենք պահում ու չենք հարստանում, ուրեմն սխալ ենք պահում այդ կովին, եթե ոչխար ենք պահում ու չենք հարստանում ուրեմն սխալ ենք պահում այդ ոչխարին»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։