Երևանից Կապան վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչև այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից ադրբեջանցիները սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն և կիրականացվեն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Կապանում կա օդանավակայան և օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ավելի շատ ֆիքսվենք, այլապես եթե հեռվում մի կրակոց լսվի և դրա վրա մենք ֆիքսվենք, այստեղ արդեն նպատակներն անհասկանալի են դառնում: Սյունիքում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ փոքր օդանավակայաններ պիտի լինեն, որովհետև դրանք նաև շատ կարևոր ենթակառուցվածքներ են մեզ համար»,- ասել է մարզպետը:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։