Հետևեք մեզ։

Ադրբեջանցիները բանակցում են խաղաղապահների հետ՝ ալյուրով բեռնատարները Ստեփանակերտ տանելու հարցով

19:07, 29 օգոստոս 2023
Ադրբեջանցիները բանակցում են խաղաղապահների հետ՝ ալյուրով բեռնատարները Ստեփանակերտ տանելու հարցով

Ադրբեջանցիները հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայր։ Նրանք բանակցում են ռուսների հետ՝ 40 տոննա ալյուրը այդ ճանապարհով Ստեփանակերտ տանելու հարցով։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը այսօր երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բեռնատարները հասել են Ակնայի այն ճանապարհին, որը ձգվում է Ստեփանակերտ։

 

Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։

 

Նշենք նաև, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին այս պահին իր բողոքի ակցիան է իրականացնում պատերազմում զոհվածներից մեկի քույր Հերմինե Խաչատրյանը։ Նա նշել է՝ ավելի լավ է սովից մահանա, քան թուրքի ալյուր ուտի։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։