Հետևեք մեզ։

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Flyone-ը չի իրականացրել Սոչի-Երևան և Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթները

19:44, 29 օգոստոս 2023
Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Flyone-ը չի իրականացրել Սոչի-Երևան և Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթները
Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Flyone-ը չի իրականացրել Սոչի-Երևան և Երևան - Եկատերինբուրգ- Երևան չվերթները:
 
Սույն թվական օգոստոսի 28-ին նախատեսված Սոչի-Երևան 3F 350 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով: Չեղարկման մասին հայտարարվել է Սոչի-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից։
 
Երևան - Եկատերինբուրգ- Երևան չվերթը նույնպես չեղարկվել է, պատճառն օդանավի տեխնիկական անսարքությունն է։
 
«Սույն թվական Օգոստոսի 29-ին նախատեսված Երևան-Եկատերինբուրգ-Երևան 3F 477 չվերթը չեղարկվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով: Չեղարկման մասին իրազեկվել է Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին»,-ասվում է հաղորդագրությունում։
 
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։