Այսօր ադրբեջանական կողմը կեղծ հումանիստական քայլ է մտածել և որոշել է Անկայի հատվածով Արցախ ալյուր ուղարկել, ինչն արցախցիները մերժում են։
Ադրբեջանցիները բանակցել են խաղաղապահ առաքելությունը ստանձնած ռուսների հետ, ովքեր կոնտակտային տվյալներ են վերցրել ադրբեջանական կողմից, որպեսզի բեռն Արցախ հասցնել- չհասցնելու մասին հայտնեն նրանց։
Ադրբեջանական կողմը բեռնատարների մոտ վրաններ է տեղադրել, արցախցիները հավաքվել են Անկայի ճանապարհին, որ հանկարծ թշնամու բեռն Արցախ չմտնի։
Այդ ընթացքում միջադեպ է գրանցվել. ռուս խաղաղապահները փորձել են իրենց համազգեստը հագած ադրբեջանցուն տեղափոխել Արցախ, սակայն Ակնա - Ստեփանակերտ ճանապարհը փակած արցախցիները պարզել են դա և արգելել նրա մուտքն Արցախ։
Տեսանյութն` այստեղ։