Հետևեք մեզ։

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է օգտագործվել Ադրբեջանի սահմանային ռեժիմի կանոններով. Ալիևը` Մակրոնին

23:17, 29 օգոստոս 2023
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է օգտագործվել Ադրբեջանի սահմանային ռեժիմի կանոններով. Ալիևը` Մակրոնին

Այսօր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Այժմ Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ։ 

Նախ Ալիևը մեղադրել է հայկական կողմին, նշել, որ Ստեփանակերտը հրաժարվում է բանակցություններից,Կոռնիձոր ուղարկված հումանիտար բեռն էլ, ըստ թշնամի երկրի նախագահի` քաղաքական շահարկման համար է, և որ իրենք Ակնայով օգնություն են փորձում ուղարկել Արցախ, որը մերժվում է։

 

Ալիևը նշել է, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերը ճանապարհը կարող է օգտագործվել Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ։

 

Նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, իր հերթին, նույնպես պատրաստ է նպաստել իրավիճակի կայունացմանն ու առկա լարվածության վերացմանը։