«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը գրում է․ «Լուսանկարներից մեկում նախկինում մորուքավոր այս անձը ցանկանում է դառնալ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ։ Հայկական պետության մայրաքաղաքի, բայց խուսափում է հրապարկային Արցախի այսօրվա վիճակի մասին խոսել, հորդորելով լրագրողներին վերալեկներից ու քաղաքային առօրյա խնդիրներից հարց տալ։
Հայոց մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուն։ Իսկ մյուս լուսանկարի տիկինը 12 միլիոնանոց Փարիզի քաղաքապետն է։ Ֆրանսիացի։ Բայց իր հսկայական մայրաքաղաքի հոգսերը թողած, շտապում է լուսադեմին ժամանել Հայաստան, որ Արցախին օգնություն հասցնելու փորձ անի։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն դիմել է Ֆրանսիայի տարածքային մարմիններին՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախ մարդասիրական ավտոշարասյուն հասցնելը կազմակերպելու կոչով: Շարասյունը գուցե Արցախ չմտնի, բայց առնվազն միջազգային ասպարեզում հայտնի քաղաքական գործչի հոգու ճիչն է։ Նրա հոգին ցավում է Արցախի, 120 հազար արցախահայության համար։ Իսկ Ավինյանը հոգի չունի։ Սիրտն էլ լոկ քաղաքապետ է ուզում։ Ու մինչ տիկին Իդալգոն հեռավոր Փարիզում վերջին նախապատրաստություններն էր տեսնում Արցախի համար, Երեւանի կենտրոնում մի խումբ ինծիլիգենտների հետ համերգ էր կազմակերպել ու երեւանցիներին հրավիրում էր քեֆ անելու»։