Հետևեք մեզ։

Արցախի հայերին շտապ օգնություն ենք ցուցաբերում, ժամանակն սպառվում է. Փարիզի քաղաքապետ

10:23, 30 օգոստոս 2023
Արցախի հայերին շտապ օգնություն ենք ցուցաբերում, ժամանակն սպառվում է. Փարիզի քաղաքապետ

Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ընտրովի պաշտոնյաների հետ։ Այս մասին X-ի (Թվիթեր) իր էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն։

 

«Ինը ամիս շարունակ Արցախում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մեկուսացված է, սովամահ, ամեն ինչից զրկված։

 

Բախվելով այս հումանիտար աղետին՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։

 

Ժամանակը սպառվում է»,- գրել է նա։