Հետևեք մեզ։

Արցախցիներն ամեն ինչ անում են, որ ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը. Տիգրան Աբրահամյան

11:07, 30 օգոստոս 2023
Արցախցիներն ամեն ինչ անում են, որ ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը. Տիգրան Աբրահամյան

Մենակ Արցախում մարդիկ կարող են տոտալ բլոկադայի և որպես հետևանք սովի պայմաններում, մի կողմ դնել կենցաղն ու դրա բերած ծանր վիճակը ու այս պայմաններում էլ պնդեն, որ թշնամուց որևէ բեռ չեն ընդունի և դա ամեն գնով պաշտպանեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանից կոռեկտ և բարոյական չէ խորհուրդներ կամ հորդորներ հղել արցախցիներին, մյուս կողմից` արցախցիներն իրենց հատուկ արժանապատիվ կեցվածքը բոլոր կարևոր պահերին դրսևորում են:

 

Արցախի ներսում արդեն անհաշվելի թվով խնդիրներ են կուտակվել` կառավարման խնդրից մինչև ցամաք հացի խնդիր, բայց արցախցիներն ամեն ինչ անում են, որպեսզի ազգային մտածելակերպը առաջնային օրակարգից դուրս մղի ստամոքսային մտածողությունը»,- գրել է նա։