Հետևեք մեզ։

Խաղաղապահները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր են տեղադրել

11:20, 30 օգոստոս 2023
Խաղաղապահները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր են տեղադրել

Ռուս խաղաղապահները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր են տեղադրել՝ արգելափակելու Բաքվից ուղարկված 40 տոննա ալյուրով բեռնված ավտոշարասյան մուտքը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

 

Հասնելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչները բանակցություններ են վարել նրանց հետ։ Վերջիններս խնդդրել են ժամանակ՝ հարցը քննարկելու համար, որից հետո ադրբեջանցիները տեղում խրաններ են տեղադրել և գիշերել այնտեղ։

 

Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։