Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, նա կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։