Հետևեք մեզ։

Կա մեկ ճանապարհ․ Արցախի իշխանությունները որոշել են չօգտվել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից. Դավիթ Իշխանյան (տեսանյութ)

11:55, 30 օգոստոս 2023

Արցախի իշխանությունները որոշել են չօգտվել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

 

«Կա մեկ ճանապարհ և դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքը»,-ասել է նա։

 

Իշխանյանը նշել է, որ այժմ այդ ճանապարհին, որտեղ այս պահին հասել է Ադրբեջանի ուղարկած 40 տոննա ալյուրով բեռնված բեռնատարները, տեղակայված են խաղաղապահների անցակետը և Արցախի ոստիկանության պարեկային ծառայությունը։