Հետևեք մեզ։

Ադրբեջանը փորձում է իր Կարմիր մահիկի միջոցով դուրս մղել Ստեփանակերտից Կարմիր Խաչի գրասենյակը, պատահական չէ, որ ԿԽՄԿ մեքենաներով չէին․ Իշխանյան

12:09, 30 օգոստոս 2023
Ադրբեջանը փորձում է իր Կարմիր մահիկի միջոցով դուրս մղել Ստեփանակերտից Կարմիր Խաչի գրասենյակը, պատահական չէ, որ ԿԽՄԿ մեքենաներով չէին․ Իշխանյան

Ադրբեջանի այս քայլը մեզ համար անակնկալ չէր, այս քայլով փորձ է արվում նաև Կարմիր մահիկի միջոցով դուրս մղել Ստեփանակերտից Կարմիր խաչի գրասենյակը։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանի կողմից 40 տոննա այլուր ուղարկելուն։

 

«Պատահական չէ, որ կարմիր խաչի մեքենաներով չեն բերում այդ բեռը։ Ես չեմ ասում՝ մեր մոտեցումները կփոխվեին»,- ասել է նա և հավելել, որ Ադրբեջանը չի թաքցնում իր վարած քաղաքականությունը, դա պետք է հստակ լինի բոլորի համար։

 

«Մենք գիտենք, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված են խաղաղապահները և պարեկային ծառայությունը և կան ցուցումներ և որոշում՝ այդ ճանապարհը չօգտագործելու։ Մեր հասարակությունը չպետք է անվստահության միըումներ ունենա»,- ասել է Իշխանյանը։