Հետևեք մեզ։

Փարիզի քաղաքապետը Գորիսում է, նրան դիմավորել են Սյունիքի մարզպետը, Գորիսի քաղաքապետը և Արցախի ԱԳ նախարարը (լուսանկար)

12:59, 30 օգոստոս 2023
Փարիզի քաղաքապետը Գորիսում է, նրան դիմավորել են Սյունիքի մարզպետը, Գորիսի քաղաքապետը և Արցախի ԱԳ նախարարը (լուսանկար)
 
 
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։
 
 
Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը Արցախի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։
 
 
Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
 
Հնարավոր է սա 2 people նկարն է