Հետևեք մեզ։

Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները գտնվում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածում, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները

13:17, 30 օգոստոս 2023
Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները գտնվում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածում, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները

Միջազգային զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները գտնվում են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածում, որտեղ այս պահին կանգնած են ադրբեջանական՝ ալյուրով բեռնված բեռնատարները։

 

Այնտեղ են թղթակիցներ «Bloomberg»-ից, «BBC»-ից, «Getty Image»-ից և այլ լրատվամիջոցներից։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

 

Հասնելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչները բանակցություններ են վարել նրանց հետ։ Վերջիններս խնդդրել են ժամանակ՝ հարցը քննարկելու համար, որից հետո ադրբեջանցիները տեղում խրաններ են տեղադրել և գիշերել այնտեղ։

 

Այսօր խաղաղապահները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր են տեղադրել։

 

Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։

 

 

Վերլուծական