Հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
Կրեմլի փոխանցմամբ` Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են գործնական միջոցները՝ ուղղված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտնի եռակողմ հայտարարություններին համապատասխան Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ, ասված է հաղորդագրությունում: