Հետևեք մեզ։

Կոռնիձորի սահմանային հատվածում բացվել է հումանիտար կայան

14:14, 30 օգոստոս 2023
Կոռնիձորի սահմանային հատվածում բացվել է հումանիտար կայան

Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր բացվել է հումանիտար կայան, որը նախատեսված է հումանիտար օգնությանը միանալու ակցիաների շրջանակում օտարերկրյա լրատվամիջոցների, հյուրերի համար՝ որպես կայանման վայր:

 

Այս մասին Կոռնիձորի սահմանային հատվածում ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

 

«Որպես խորհրդանշական վայր դարձած Կոռնիձորի սահմանային հատվածը, որտեղ գտնվում են բեռնատարները, պարբերաբար տեղի են ունենում այցելություններ նաև միջազգային գործընկերների, միջազգային լրատվամիջոցների կողմից, հասարակական-քաղաքական շրջանակների կողմից, սա կայանման վայր է»,- ասաց նա:

 

Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռը, որն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, արդեն հասել է Կոռնիձորի սահմանային հատված: Ռուս խաղաղապահներն այդ մասին տեղյակ են: