Հետևեք մեզ։

Պրիգոժինի այրուն ու դստերը նկատել են Սանկտ Պետերբուրգի գերեզմանատանը

14:57, 30 օգոստոս 2023
Պրիգոժինի այրուն ու դստերը նկատել են Սանկտ Պետերբուրգի գերեզմանատանը

lenta.ru-ն հայտնում է, որ համացանցում հայտնվել են գործարար Եվգենի Պրիգոժինի դստեր և այրու կադրերը, ովքեր կրկին այցելել են Սանկտ Պետերբուրգի Պորոխովի գերեզմանատուն, որտեղ ամփոփվել է Պրիգոժինի մարմինը։ Տեսանյութը հրապարակել է Shot Telegram ալիքը, որից երևում է, թե ինչպես են Լյուբով Պրիգոժինան և նրա դուստրը՝ Պոլինան՝ սևազգեստ, լքում գերեզմանոցը։ Նշվում է, որ առավոտյան իննից մոտ 30 մարդ է այցելել Պրիգոժինի գերեզմանին։ Ուղղափառ ավանդույթի համաձայն՝ հուղարկավորությունից հետո առավոտյան հանգուցյալի թաղման վայր են այցելում նրա մերձավոր ազգականներն ու ընկերները, որպեսզի հանգուցյալի հոգին խաղաղություն գտնի։

Հիշեցնենք, որ Պրիգոժինը մահացել է օգոստոսի 23-ին տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով։