Մենք եկել ենք այստեղ՝ ներկայացնելու մեր բարեկամությունն ու համերաշխությունը։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Մենք կարողացանք 10 բեռնատար ուղարկել, որոնք պարունակում են պարենային չհնացող սննդի միջոցներ, երեխաների սնունդ, ինչպես նաև գեներատորներ, արևային պանելներ, որոնք հնարավորություն կտան դիմադրել»,- ասաց նա։
Փարիզի քաղաքապետը նշեց, որ այս օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար։