Հետևեք մեզ։

Մենք դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել տա բանաձև, որը վերջապես կբացի Լաչինի միջանցքը․ ֆրանսիացի գործիչը՝ Սյունիքում

15:13, 30 օգոստոս 2023
Մենք դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել տա բանաձև, որը վերջապես կբացի Լաչինի միջանցքը․ ֆրանսիացի գործիչը՝ Սյունիքում

Իրավիճակը հստակ է, քաղաքական բողոքների ժամանակը չէ։ Մենք դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, օգտվելով իր դիրքից, այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է, ընդունել տալ բանաձև, որը վերջապես թույլ կտա բացել Լաչինի միջանցքը, խոսքը մարդասիրական ճանապարհի մասին է։


Այս մասին Սյունիքում՝ Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության անդամների ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն։


«Եվ մենք վերջապես այստեղ ենք ասելու մեր հայ բարեկամներին, որ մենք ոչինչ չենք մոռացել, մենք ձեր կողքին ենք»,-ասաց նա։