Հետևեք մեզ։

Հունաստանում հրդեհը 11 օրում ոչնչացրել է Նյու Յորքի չափ տարածք

15:27, 30 օգոստոս 2023
Հունաստանում հրդեհը 11 օրում ոչնչացրել է Նյու Յորքի չափ տարածք

Հունաստանի հյուսիս-արևելքում անտառային հրդեհը 11 օրվա ընթացքում ոչնչացրել է Նյու Յորքից ավելի մեծ տարածք: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Copernicus մոնիտորինգի ծառայության տվյալներին։  Հրդեհը բռնկվել է Ալեքսանդրուպոլի քաղաքի մոտակայքում փոթորիկ քամու և շոգ եղանակի պատճառով։

Հրդեհն արագորեն տարածվել է ամբողջ Եվրոսի շրջանում։ Արդյունքում կրակը ոչնչացրել է 80,8 հազար հեկտար (808,7 քառակուսի կիլոմետր), մինչդեռ Նյու Յորքը զբաղեցնում է 778,2 քառակուսի կիլոմետր տարածք։