Մենք բազմիցս ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնվում և առավել եւս չեն խաթարում այդ ջանքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ֆրանսիայի գործունեությունը այս ուղղությամբ մեզ քաջ հայտնի է։
Եվ, ոչ պակաս կարևոր, նման միջնորդական ջանքերի շրջանակներում պարզապես անհրաժեշտ է հաշվի առնել, առաջին հերթին, հակամարտության երկու կողմերի դիրքորոշումը՝ այն է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի։
Եվ առանց դրա չարժե իրավիճակի հանգուցալուծման որեւէ առաջընթացի վրա հույս դնել։
Սա ցանկացած միջնորդության ալֆա և օմեգան է»,- հայտարարել է Զախարովան։