ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցին, թե ինչ է անելու Ռուսաստանը Լաչինի միջանցքում ստեղծված և 3 ձերբակալված երիտասարդների հարցով, պատասխանել է.
«Ուզում եմ հիշեցնել՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։
Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ և անարդարացի»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։