Ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանում հավատարմագրված իմ փաստաբանին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի դեմ բողոք ներկայացնելու խնդրանքով։
Այս մասին Սյունիքում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆրանսիական պատվիրակության անդամ, «Իլ դը Ֆրանս» շրջանային խորհրդի անգամ Պատրիկ Քարամը։
«Նպատակը նախագահ Ալիևին թիրախ դարձնելն է։ Նա բռնակալ է, և մենք պետք է պայքարենք նրա դեմ»,-ասել է նա։