Հետևեք մեզ։

Կրեմլը սովորություն ունի սպանել իր ընդդիմախոսներին. Սպիտակ տունը` Պրիգոժինի մահվան մասին

19:43, 30 օգոստոս 2023
Կրեմլը սովորություն ունի սպանել իր ընդդիմախոսներին. Սպիտակ տունը` Պրիգոժինի մահվան մասին

Կրեմլը սովորություն ունի սպանել իր ընդդիմախոսներին։ Այս մասին հայտարարել է  Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը։

Reuters-ի փոխանցմամբ` նա նշել է, որ միանգամայն պարզ է, թե ինչ է տեղի ունեցել։

Ավելի վաղ «Wall Street Journal»-ը հայտնել էր, որ  ինքնաթիռը, որում եղել է «Wagner Group»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը, վթարի է ենթարկվել մահափորձի ժամանակ, սակայն չի խոցվել հրթիռով, հայտնում է։

 

Վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաների՝ թերթը նշում է, որ ԱՄՆ կառավարության նախնական գնահատականն այն է, որ վթարը ինքնաթիռում ռումբի կամ դիվերսիայի այլ փորձի հետևանք է: