Այսօր՝ օգոստոսի 30-ին, Կոտայքի մարզում «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 2-րդ բրիգադը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 45-ամյա Լյովա Հ.-ն է, ով նշված տարածքում կառուցվող նորակառույց շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։