Հետևեք մեզ։

Թաղային հեղինակությունները հուսախաբ են անում ՔՊ-ին․«Հրապարակ»

10:54, 31 օգոստոս 2023
Թաղային հեղինակությունները հուսախաբ են անում ՔՊ-ին․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխող ՔՊ-ում առանձնապես գոհ չեն Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավից։ Ներքին բուռն քննարկումներ են ընթանում, որ կազմակերպված, տպավորիչ, ազդեցիկ միջոցներ չեն ընտրել քարոզարշավի համար։ Բացի այդ, թաղային հեղինակություններն էլ կարծես հուսախաբ են անում` չեն օգնում, թեպետ նախապես խոստացել էին, որ ոչ միայն ձայներ կբերեն, այլեւ հանդիպումներին մասովկա կապահովեն:

Սակայն ՔՊ-ում հատկապես քննարկման թեմա է դարձել Էրեբունի համայնքում Ավինյանի՝ մի քանի օր առաջ անցկացրած քարոզարշավը, որը ոչնչով չէր տարբերվում մյուս համայնքների հետ հանդիպումներից: Թեպետ հույս ունեին, որ Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, կկատարի իր խոստումները, եւ ամենատպավորիչ հանդիպումն այստեղ կկայանա: Իզո՞ւր է, որ Սեդրակյանի որդին այդքան տենդերներ է շահում եւ իշխանավորների հետ ջերմ հարաբերություններ է հաստատել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31. 08․ 23 թ համարում։