Հետևեք մեզ։

Արցախը կարող է մնալ հայկական միայն մեկ պարագայում, եթե Արցախի կառավարիչները գիտակցեն, որ Արցախի կորստյան դեպքում իրենք դատապարտված են մահվան․ Արշավիր Ղարամյան

11:05, 31 օգոստոս 2023
Արցախը կարող է մնալ հայկական միայն մեկ պարագայում, եթե Արցախի կառավարիչները գիտակցեն, որ Արցախի կորստյան դեպքում իրենք դատապարտված են մահվան․ Արշավիր Ղարամյան

Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում, եթե Արցախի կառավարիչները (Նախագահ և կառավարության անդամներ, Աժ նախագահ և պատգամավորներ, դատավորներ, դատախազներ և այլ պատասխանատուներ) գիտակցեն, որ իրենք դատապարտված են մահվան՝ Արցախի կորստյան դեպքում և կունենան կյանք՝ Արցախի փրկության դեպքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԺ նախկին նախագահ ու Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը.

«Հ.Գ.Այլ տարբերակ չկա...

Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության,կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու,մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու, բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու և այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա...»,-գրել է Ղարամյանը։