Արցախի կառավարությունում այսօր փոփոխություններ կլինեն։ Hayastan.news-ի տեղեկություններով՝ այսօր Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա, բայց մինչ այդ կառավարությունում փոփոխություններ կլինեն։ Արայիկ Հարությունյանն աշխատանքից կազատի Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանին։ Հայտնի է նաև նոր թեկնածուն, որի մասին կհայտնենք ավելի ուշ։
Արայիկ Հարությունյանը կառավարության կազմում նաև այլ փոփոխություններ կանի, այս գիշեր էլ հայտնել է իր հրաժարականի մասին։