2023 թվականի օգոստոսի 31-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուլյոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ-ից բողոքի նոտա է ներկայացվել՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքների կողմից Արցախին հումանիտար աջակցություն ուղարկելու հետ։
«Ընդգծվել է, որ ֆրանսիական կողմի այս քայլերը ուղղակի միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին։ Ադրբեջանական կողմը սադրանք է համարում առանց համաձայնության ապրանքներ ուղարկելու փորձը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք։
Ֆրանսիային հրատապ պահանջ է ներկայացվել դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունները, որոնք սպառնում են առանց այն էլ փխրուն կարգավորման գործընթացին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։