Հետևեք մեզ։

Բեյրութի հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը, ներկ լցրել վարորդի վրա (լուսանկարներ)

11:34, 31 օգոստոս 2023
Բեյրութի հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը, ներկ լցրել վարորդի վրա (լուսանկարներ)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը:

 

Regionmonitor-ը, հղում անելով Լիբանանի Հայ Հեղափոխական դաշնակությանը, հաղորդում է, որ տեղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են բեռնատարի ճանապարհը և թույլ չեն տվել, որ այն շարունակի առաջ գնալ:

 

Միջադեպի մասին գրել է նաև թուրքական պետական «Anadolu» լրատվամիջոցը՝ նշելով, թե բեռնատարի 52-ամյա վարորդին է մոտեցել 15-20 անձանցից բաղկացած խումբ, որը թույլ չի տվել բեռնատարի վարորդին դուրս գալ թաղամասից:

 

Ըստ լրատվամիջոցի՝ խումբը վարորդին ծեծի է ենթարկել, ներկ լցրել նրա վրա, պոկել մեքենայի բրեզենտը, որի վրա գրված է եղել Türkkan:

 

May be an image of text

 

May be an image of 6 people

 

May be an image of service vehicle, van and text

 

May be an image of 5 people, service vehicle and text

 

May be an image of 10 people, crowd and text

 

May be an image of 10 people, lighting, crowd and text