Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա երեկ եղել է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին։
Նշենք, որ Կիրիլ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։