Հետևեք մեզ։

Այսօր ներկայացնելու ենք մեր մեգանախագծերից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ծրագիրը․ Թանդիլյան (տեսանյութ)

13:07, 31 օգոստոս 2023
Այսօր ներկայացնելու ենք մեր մեգանախագծերից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ծրագիրը․ Թանդիլյան (տեսանյութ)

Այսօր երեկոյան ներկայացնելու ենք մեր մեգանախագծերից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ծրագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՝ Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։

««Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ ժամանակակից լուծումներով վերակառուցումը հնարավորություն կտա օգտագործել պատմամշակութային շենքը նաև օդանավակայանի սպասարկման ծավալներն ընդլայնելու համար:

Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Երևանի համար կարևոր այս մեգանախագծի քննարկմանը՝ ժամը 20:00-ին, Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48, Խարբերդ ռեստորան)։

Մուտքն ազատ է»,- գրել է նա։