Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նրա այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։
Կողմերի հանդիպման քննարկման օրակարգում Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացման հարցերն են։