Հետևեք մեզ։

Ինչքան հնարավոր է շուտ եկեք դեպի Տանկ հուշարձան․ Ասկերանի քաղաքապետարան

13:57, 31 օգոստոս 2023
Ինչքան հնարավոր է շուտ եկեք դեպի Տանկ հուշարձան․ Ասկերանի քաղաքապետարան

Ասկերանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

 

«Ասկերանցիներ, մենք չպետք է թողենք թշնամին անցնի Ասկերանով։

 

 Ինչքան հնարավոր է շուտ եկեք դեպի Տանկ հուշարձան»։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

 

 

Հասնելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչները բանակցություններ են վարել նրանց հետ։ Վերջիններս խնդրել են ժամանակ՝ հարցը քննարկելու համար, որից հետո ադրբեջանցիները տեղում խրաններ են տեղադրել և գիշերել այնտեղ։

 

 

Խաղաղապահները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր են տեղադրել։

 

 

Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել և իրենք չեն ընդունում Ադրբեջանից եկող բեռը։