Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

14:37, 31 օգոստոս 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում ելույթի ժամանակ արած հայտարարությունները։

«Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհը միակողմանի բացելու և հայ բնակիչներին արտաքսելու ծրագրերի մասին պնդմանը, նշենք, որ ներկայումս պայմաններ են ստեղծվում, որպեսզի հայ բնակիչները երկու ուղղություններով անցնեն Լաչինի սահմանային անցակետով, և ադրբեջանական կողմին մեղադրելը անհեթեթ է»,- մասնավորապես նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։