Hayastan.news-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, պարզելու համար, թե ի՞նչ հիմքով է ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
Սակայն, ՊՆ-ն միայն հայտնել է, որ օրենքով սահմանված հիմքով է Ավինյանն ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից․ «Տիգրան Արմենի Ավինյանի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման՝ առողջական կամ ընտանեկան կամ ուսումնական հիմքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության» և ՀՀ օրենքի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»,-ասվում է Պաշտպանության նախարարության տրամադրած պատասխանում։
Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է՝ խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։