Հետևեք մեզ։

Սեպտեմբերի 4-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

16:05, 31 օգոստոս 2023
Սեպտեմբերի 4-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Սեպտեմբերի 4-ին Սոչիում նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական ​​աղբյուրը։  «Առայժմ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 4-ին»,- ասել է աղբյուրը։  

 

Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հայտնել Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք այցի պաշտոնական ժամկետը։ Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրին, հայտնել էր սեպտեմբերի 4-ին Սոչիում Էրդողանի ու Պուտինի հանդիպման հնարավորության մասին։  Էրդողանի այցը Ռուսաստան տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, իսկ Պուտինի հետ հանդիպումը կկայանա նույն օրը Սոչիում, հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։ Նմանատիպ տեղեկատվություն է տրամադրել կառավարական A-haber հեռուստաալիքը։