Օգոստոսի 26-ին Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, Ժամը 19։20-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 32-ամյա Հայկանուշ Սահակյանի վարած Mercedes մակնիշի և 63-ամյա Ալբերտ Պետրոսյանի վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ա․ Պետրոսյանը և վերջինիս ուղևորներ, Երևանի բնակիչ, 60-ամյա Գայանե Պետրոսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Փիրուզա Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Սահակյանը աշխատում է Էկոնոմիկայի նախարարությունում՝ զբոսաշրջության, մարքեթինգի և խթանման վարչության պետ։