Հետևեք մեզ։

Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկակական կենտրոն․ մանրամասներ

23:12, 31 օգոստոս 2023
Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկակական կենտրոն․ մանրամասներ

Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

 

Ինչպես հայտնում են բժշկական կենտրոնից, երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում։

 

Նշենք, որ շան գլխուղեղի հետազոտությունից պարզ է դարձել, որ կենդանու մոտ առկա է կատաղություն:

 

Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին: