Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսվել

11:53, 01 սեպտեմբեր 2023
Վրաստանի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսվել

Վրաստանի «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը սկսել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի՝ անվստահություն հայտնելու ընթացակարգը։

Այս մասին ասել է կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Նշենք, որ, չնայած կառավարության մերժմանը, օգոստոսի 31-ին Զուրաբիշվիլին գնացել էր հանդիպելու եվրոպացի առաջնորդների հետ, ովքեր կողմ են Վրաստանին ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելուն։ Իշխող կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ սա սահմանադրական խախտում է, և դա Վրաստանի նախագահի իմփիչմենթի երկու հիմքերից մեկն է։

Նախագահի իմփիչմենթի համար անհրաժեշտ է ողջ խորհրդարանի 2/3-ի համաձայնությունը. Խորհրդարանական մեծամասնությունն ունի ընդամենը 84 մանդատ, իսկ իմպիչմենտի համար անհրաժեշտ է 100 ձայն։

Նշենք, որ 2023 թվականի աշնանը Վրաստանի նախագահը նախատեսում է այցելել Շվեյցարիա, Լեհաստան, Բելգիա, Բուլղարիա, Դանիա, իսկ դեկտեմբերին՝ Չեխիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իսրայել։ Նրա բոլոր այցերը մերժվել են կառավարության կողմից։

Օգոստոսի 31-ին Զուրաբիշվիլին հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։