Հետևեք մեզ։

«Այստեղ կմնանք այնքան, մինչև մեր բերած պարենամթերքը հասցվի հայերին»․ Ադրբեջանի Կարմիր Մահիկի քարտուղար

12:59, 01 սեպտեմբեր 2023
«Այստեղ կմնանք այնքան, մինչև մեր բերած պարենամթերքը հասցվի հայերին»․ Ադրբեջանի Կարմիր Մահիկի քարտուղար

Արդեն չորս օր է՝ Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին ենք, բանակցությունները շարունակվում են։ Այս մասին ասել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզաևը։

 

Նա ասել է, որ այս պահին սպասում են պատասխանի. «Երբ ինչ-որ արդյունք լինի, տեղեկությունը կհայտնենք։ Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ մեր բերած պարենամթերքը կհասցվի Ստեփանակերտի (խմբ․) հայ բնակիչներին»։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

 

Հասնելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչները բանակցություններ են վարել նրանց հետ։ Վերջիններս խնդրել են ժամանակ՝ հարցը քննարկելու համար, որից հետո ադրբեջանցիները տեղում վրաններ են տեղադրել և արդեն մի քնաի օր է՝ գիշերում են այնտեղ։

 

Խաղաղապահները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր են տեղադրել։

 

Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել և իրենք չեն ընդունում Ադրբեջանից եկող բեռը։