Օգոստոսի 30-ին և 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են օգոստոսի 28-ին Լաչինի ապօրինի անցակետից առևանգված Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի հետ։
Այս մասին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Նա տեղեկացրել է, որ նրանց հետ առանձնազրույցներ են ունեցել, ինչպես նաև հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։