Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ադրբեջանական զինուժը այսօր վաղ առավոտից կրակում է Վարդենիսի շրջանի Սոթք և Նորաբակ գյուղերի մարտական դիրքերի ուղղությամբ։
Այս պահին էլ ինտենսիվ կրակը շարունակվում է։ Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը Hayastan.news-ի հետ զրույցւոմ կրակոցների ու լարվածության մասով խնդրեց բավարարվել ՊՆ-ի հաղորդագրությամբ, իսկ հարցին՝ գյուղում այս պահին ինչ իրավիճակ է, ասաց․ «Գյուղում այս պահին ամեն ինչ հանգիստ է, մարդիկ իրենց առօրյա հոգսերով են զբաղված»։
Հետաքրքրվեցինք՝ դպրոց գնացե՞լ են երեխաները, սեպտեմբերի 1 նշե՞լ են, Խաչատրյանն ասաց․ «Այո։ Բոլոր միջոցառումները, ինչը պլանավորված է եղել սեպտեմբերի 1-ի առթիվ, բոլորը իրականացվել են»։ Նա նաև նշեց, որ ուղիղ գյուղի վրա կրակոցներ չկան, միայն դիրքերի ուղղությամբ են։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ