Հետևեք մեզ։

Հայտնի է՝ երբ կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը

14:58, 01 սեպտեմբեր 2023
Հայտնի է՝ երբ կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան սեպտեմբերի 4-ին Սոչիում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Բանակցությունները կանցկացվեն երկուշաբթի Սոչիում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել են գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի շրջանակներում:

 

Այս հանդիպումը նախապատրաստվում էր գարնանից, և երկար ժամանակ խոսքը գնում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի Թուրքիա այցի մասին, սակայն օգոստոսին ծրագրերը փոխվեցին։ Ինչպես հաղորդել է թուրքական կողմը, Պուտինի և Էրդողանի հանդիպման առանցքային թեմաներից մեկը լինելու է «Հացահատիկի գործարքի» երկարաձգման հեռանկարը կամ այլընտրանքային տարբերակների որոնումը։