Ադրբեջանի այս հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որն այս պահին շարունակվում է, ուղղակի վնաս է հասցնում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ միջնորդական ջանքերին: Այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «X»-ի (Թվիթեր) իր էջում։
«Սա ուղղակի վնաս է խաղաղ բանակցությունների շարունակական գործընթացին ու Ադրբեջանի բոլոր պարտավորությունների խախտում։ Այս ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, ագրեսորը պետք է պատասխանատվություն կրի հրադադարի խախտումների և հետևանքների համար»,- գրել է Մարուքյանը։