Օգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ, 46-ամյա Համլետ Օ․-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել դաշտում։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Էրիկ Ե․-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, իսկ 21-ամյա Թեմուր Օ․-ն տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Բեռնատարը եղել է կցորդիչով, որում եղել են 24 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 1 կով տեղում սատկել է, իսկ 1 ցուլ վնասվել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։