Հետևեք մեզ։

Ադրբեջանցիները էլեկտրահաղորդման գիծ են անցկացնում այն հատվածում, որտեղ այս պահին կանգնած են «Կարմիր մահիկի» բեռնատարները

18:31, 01 սեպտեմբեր 2023
Ադրբեջանցիները էլեկտրահաղորդման գիծ են անցկացնում այն հատվածում, որտեղ այս պահին կանգնած են «Կարմիր մահիկի» բեռնատարները

Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի այն հատվածում, որտեղ այս պահին կանգնած են «Կարմիր մահիկ» ընկերության բեռնատարները, ադրբեջանցիները էլեկտրահաղորդման գիծ են անցկացնում։

 

Ավելի վաղ ընկերության գլխավոր քարտուղարն ասել էր, թե պատրաստվում են այդ ճանապարհինմնալ այնքան ժամանակ, մինչև իրենց, այսպես կոչված,  «հումանիտար բեռը» հասցվի հայերին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

 

Հասնելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի այն հատվածին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչները բանակցություններ են վարել նրանց հետ։ Վերջիններս խնդրել են ժամանակ՝ հարցը քննարկելու համար, որից հետո ադրբեջանցիները տեղում վրաններ են տեղադրել և արդեն մի քնաի օր է՝ գիշերում են այնտեղ։

 

Խաղաղապահները Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին փշալարեր են տեղադրել։

 

Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել և իրենք չեն ընդունում Ադրբեջանից եկող բեռը։